ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեր տնտեսությունը կառավարելի է

Մեր տնտեսությունը կառավարելի է
14.01.2017 | 00:01

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի ասուլիսին անդրադարձավ տնտեսության ծանր վիճակի վերաբերյալ իր հայտարարությանը: «Մեր տնտեսությունը, ասել եմ, որ գտնվում է ծանր վիճակում։ Այսօր էլ այդ վիճակում է, սակայն դա չի նշանակում, որ կառավարելի չէ»,- ասաց նա: Նա նշեց, որ իրենք ներկայացրել են փոփոխությունների ծրագիր, և կոչ արեց կարդալ և դատել՝ դրանք կտրուկ փոփոխություններ նախատեսո՞ւմ են, թե ոչ։ «Խնդրում եմ հասկանալ, որ տնտեսության այս մեծ համակարգը մի օրվա մեջ փոփոխելու հնարավորություն չկա, և մեր խնդիրն է ամենօրյա աշխատանքում ազդակները ներկայացնել, որ քաղաքացիները դա զգան: Մենք ասել ենք, որ բաց ենք, և համոզված եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց նա:


Ասուլիսում վարչապետը հակիրճ ներկայացրել է իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, պետական կառավարման ախտորոշումը, թե ինչ է արվել:
«Պետական կառավարման համակարգում բազմաթիվ խնդիրներ ունենք, և քայլ առ քայլ պետք է գնանք այդ խնդիրների լուծմանը, որ վարձատրությունը կախված լինի արդյունքից»,- ասաց նա և նշեց, որ կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկեր ունեցող բազմաթիվ տեղեր կան, որտեղ աշխատավարձերը չափազանց ցածր են, այդ իսկ պատճառով դա մակրոխնդիր է, որ դրված է իրենց առաջ:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ